«Գրկեք ձեր ծնողներին եւ շնորհակալ եղեք». Իննա Խոջամիրյանի լուսանկարը հայրիկի հետ

МУЗЫКА

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է հայրիկի հետ, որին ջերմ գրկել է։ «Գնացեք ու գրկեք ձեր ծնողներին։ Եվ շնորհակալ եղեք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իննան այն համադրել էր կապույտ բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Չստացված նկար` ստացված իրականության մասին։ Ժպտա, անցիր առաջ»,- մեկնաբանություններում գրել էր նա։