ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Կլինեն նոր սահմանափակումներ չպատվաստված մարդկանց համար․ Որոնք են դրանք

МУЗЫКА

Նախատեսվում է, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ․ այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր կողմից հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր, մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14 օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև նշեց, որ հնարավոր է թատրոններ, ռեստորաններ կամ այլ փակ տարածքներ այցելելիս անձը պետք է պարտադիր պատվաստված լինի: