Ընտրություններից առաջ Հայաստան պիտի թռնեի․ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել․ Վարսավիրը Ադրբեջանցի էր․ Իմացավ, որ հայ եմ․ Անակնկալի եկած լռում է, Մեկ էլ հանկարծ ասեց․ Սևան Ղազարյան

МУЗЫКА

Սևան Ղազարյանը գրում է. Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս։ Ընտրություններից առաջ ՀՀ պիտի թռնեի։ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել և տեղ ամրագրեցի։ Վարսավիրանոցին անունը Goodfellas է՝ կահավորված Սկորսեզեի հայտնի կրի մինալ դրամայի մոտիվներով։ Ուրեմն նախատեսված

ժամին ես գնում եմ։ Ծխեցրած վիսկու հոտով լցված կիսախավար սենյակի պատերին փակցված են Ռոբերտ դե Նիրոյի և հիսունականների նյույորքյան մաֆիոզների լուսանկարներ։ Հնաոճ հագուկապով ու դասական կեպիով կոլոտ վարսավիրը արտիստիկ շարժումներով և արևելյան շողոքորթ կիսաժպիտը դեմքին հրավիրեց նստել։ Ֆիլմի պատկերներից ներշնչված՝ հանդիսավորապես ընկ ղմվեցի

բազկաթոռի մեջ և մտովի տեղափոխվեցի Վիտո Ջենովեզեի թե Լաքի Լուչանոյի աշխարհ։Իսկ կոլոտ վարսավիրը գանգսթերական ոճի գլխարկը ուղղեց ու փութաջանորեն գործի անցավ։Մազերի ձևի ու ոճի մասին սովորական հարցեր էր տալիս ու քանզի ջար դված անգլերենով էր խոսում, հարցրեցի ի միջի այլոց. -Որտեղացի՞ ես -Ադրբեջանից։ Իսկ դու՞ -Ես էլ ՀՀ-ից եմ։ աղբյուր